Լենա Նազարյան.Չեմ պատրաստվում ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը չի պատրաստվում նրողություն խնդրել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից իր արած «իդիոտկա» արտահայտության համար։
«Նախ ներողություն խնդրել չեմ պատրաստվում: Տիկին Թովմասյանն ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի և «Իմ քայլը» խմբակցության անդամ, այլ՝ իր թերթի թղթակից և խմբակցության նիստերին մասնակցել է բացառապես այդ նպատակներով։
Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ, առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շխկացնելու համար, հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտները ստանալու և երևի հաջորդ ցուցակ անցնելու համար:
Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ ողջ պատերազմի ընթացքում լինելով խմբակցության անդամ, իսկ պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից ու հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է: Դրա համար թող ներողություն խնդրի», - հայտարարեց Լենա Նազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Թագուհի Թավմասյան ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն նրան «իդիոտկա» էր ասել։ Դրանից հետո Թագուհի Թովմասյանը պահանջել էր, որ Լենա Նազարյանը ամբիոնից ներողություն խնդրի իր լկտի վարքագծի համար։
Հարակից հրապարակումներ`
- Տիկին Նազարյան, պահանջում ու պարտադրում եմ ներողություն խնդրեք ձեր լկտի վարքագծի համար. Թագուհի Թովմասյան
- «Իդիոտկա». Լենա Նազարյանը արձագանքեց Թագուհի Թովմասյանի ելույթին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան