Թևան Պողոսյան. Մեզ սա էլ քիչ է
Քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հայտարարությանը.
«.«Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ. Անահիտ Ավանեսյանը` իր հրաժարականի պահանջի մասին»...
...«ես քաղաքական պաշտոնատար անձ եմ»... Կներեք, իսկ քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես լսե՞լ եք: ...Տո Հայրենիք, պետական սահման, հայրենական պատերազմ, ժողովրդավարություն, ազգային օրակարգ, կողքի հային հարգել ու սիրել... Այսպիսի բաների մասին լսել ե՞ք:
Հա վայ մոռացա, բան կա, որ հաստատ գիտեք` ինքներդ ձեզ պարգևատրել, ինքներդ ձեզ պրեմիաներ գրել, թուրքին ծառայել և իրենց շահերը առաջ տանել, ինքներդ ձեզ մեծարել, .... դե մնացածն էլ սուտա` կասեն կգնա:
Իսկ ամենացավալին այն չի, որ չեք հասկացել, որ ձեզ պարկերի համար չեն մեղադրել, այլ ձեր վերաբերմունքի, պարտքի ձեր զգացողության, ձեր պատասխանատվության զգացման համար... Նույնիսկ դա չեք հասկանում:
Մեզ սա էլ քիչ է, ... կա´մ կդառնանք քաղաքական ազգ, կա´մ պետականության այս փշրանքնել էլ կկործանենք:
Նույնիսկ եթե ձեր հոգին, խիղճը և գիտակցումն էլ վաճառեք հանուն 30 ոսկու, վստահ եղեք` Աստծո դատաստանից չեք խուսափելու: Ոչ մեկս չի խուսափելու»։
Հարակից հրապարակումներ`
- Միայն մարդասպանին է պետք թաքցնել իր զոհի մարմինը․ Միքայել Մինասյան
- Մայր Աթոռ. Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան