Շառլ Միշել․ Շտապ համագործակցել ձերբակալվածների վերադարձի և կարևոր հումանիտար հարցերի շուրջ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման ու երկու գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացման կարևորությունը ԵՄ-ի համար:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ Միշելը հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության ամբողջական կատարումը կարևոր է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար:
ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական աջակցություն տրամադրել սահմանների սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ և նպաստել վստահության ամրապնդմանը:
Եվրամիությունը նաև խրախուսում է երկու կողմերին՝ շտապ համագործակցել ձերբակալվածների վերադարձի, ականների դաշտերի և այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ:
Ասվում է, որ ԵՄ-ն տրամադրում է գրեթե 20 միլիոն եվրո մարդասիրական օգնություն և կշարունակի ներգրավվել:
«Այս անմիջական մարտահրավերների լուծումը, սակայն, միայն առաջին քայլն է դեպի կայուն խաղաղ կարգավորում: ԵՄ խորհրդի նախագահը երկու կողմերին էլ կոչ արեց վերսկսել բանակցությունները՝ կառուցողական ոգով:
Եվրամիությունը խորը հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարգավաճման մեջ՝ որպես ԵՄ Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մաս»,-ասվում է ԵՄ հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան