Ֆրանսիան պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը․ Մակրոն
Պաշտոնական Փարիզը մտադիր է ամրապնդել երկկողմ հարաբերությունները Բաքվի հետ և պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա առթիվ հղած շնորհավորանքում։ Այս մասին գրում է Interfax.az-ը։
«Ես գիտեմ ձեր անձնական նվիրվածությունը մեր երկկողմ հարաբերությունների որակի նկատմամբ: Ես կիսում եմ դա ձեզ հետ և ուզում եմ, որ մենք միասին կարողանանք օգտագործել զարգացման հսկայական ներուժը, հատկապես տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում», - ասում է Մակրոնը:
Մակրոնը շեշտել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը:
Միևնույն ժամանակ, Մակրոնը վերահաստատել է իր նվիրվածությունը ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման խնդրի խաղաղ լուծմանը:
«Լեռնային Ղարաբաղում մահացու ռազմական գործողությունները դադարեցրած 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից վեց ամիս անհրաժեշտ է շարունակել խորքային աշխատանքը՝ տևական խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար: Սա նշանակում է, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի խաղաղ սահմանազատման իրականացում և ռազմագերիների վերամիավորում իրենց հարազատների հետ», - ասաց Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը խորհուրդ է տվել պարզեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության կազմակերպումը «տարածաշրջանում ամբողջ ժառանգության հետագա պահպանման համար»:
Իր շնորհավորանքում Մակրոնը հավաստիացրել է Ալիևին, որ Փարիզը կկատարի Ֆրանսիայի հովանու ներքո բարձր մակարդակի երկխոսություն հաստատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր բոլոր պարտավորությունները, և որ «կարելի է հասնել արդար, կայուն խաղաղության և ընդհանուր բարգավաճման Ադրբեջանի և Հայաստանի միջև»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԱԳՆ. Ֆրանսիայի համար դերակատարություն չկա Ղարաբաղում
- Մակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին