Արզաքանցյան. Թուրքն էնքան է հաբրգել, որ մեր զինվորին ասում՝ տարեք հեռախոսս լիցքավորեք, բերեք
«Դեմոկրատական կուսակցության» ընտրական ցուցակը գլխավորող գործարար Տիգրան Արզաքանցյանը Կարմիր գյուղի բնակիչներից մի քանիսի հանդիպմանը բարձրացրել է սահմանամերձ տարածքների խնդիրները։
Գործարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի սադրանքները տեղի են ունենում այն պատճառով, որ ներկայիս կառավարությունն անկանխատեսելի է և չի կարողանում ճիշտ կողմնորոշվել ռազմավարական գործընկերների ընտրության հարցում:
«Փաշինյանը չի կարողանում իր խոսքի տերը լինել ո՛չ ժողովրդի, ո՛չ ներդրողների և ո՛չ էլ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում»,-ասել է նա։
Խոսելով Հայաստանի պեական սահմանը ադրբեջանական զինվորների կողմից խախտելուն ու ՀՀ տարածք մուտք գործելուն, Արզաքանցյանը նկատել է. «Ինչքան արդեն հաբրգուկ են, որ եկել, զինվորի կողքը կանգնել, ասել է՝ հեռախոսս տարեք, մի հատ զարյադկա արեք, բերեք»։
Հարակից հրապարակումներ`
- Դեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Տիգրան Արզաքանցյանը
- Դեմկուսն ու Տիգրան Արզաքանցյանը միասին կմասնակցեն արտահերթ ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան