Գարեգին Երկրորդի ստորագրությամբ հաստատվել է Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը
Վեհափառի ստորագրությամբ Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը հաստատվեց։ Այս մասին հայտնոմ է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է պատերազմի ընթացքում ստեղծված պանթեոն։ Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցման նախագծին` Վեհափառը իր աջակցությունը հայտնեց Նախագծի, մատուռի կառուցման աշխատանքների իրականացմանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն, այնուհետև այց Գորիսի զինվորական պանթեոն և աղոթք զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան