Դավիթ Զալկալիանի. Վրաստանը սատարում է Ղրիմի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Վրաստանը սատարում է Ղրիմի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի նկատմամբ:
«Մենք Ղրիմի պատժամիջոցների հարցում համերաշխ ենք Ուկրաինայի հետ, և դուք գիտեք, որ Վրաստանը սատարում է Ղրիմի դեմ սահմանված այդ պատժամիջոցներին: Իհարկե, մենք ունենք նաև համատեղ մարտավարական ուրվագծեր, ինչպես նաև ծրագիր, թե ինչպես գործել միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Ինչպես գիտեք, ես ձեզ մի օրինակ բերեմ՝ Վրաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի որոշումը, որը շատ պարզ էր: Նման ամուր և հստակ սահմանումներ և գնահատականներ չեն հայտնաբերվել սույն փաստաթղթերից ոչ մեկում: Այս առումով, մեր բանաձևերի փոխադարձ աջակցությունը կշարունակվի բոլոր ձևաչափերով, և դա նույնպես շատ կարևոր է: Այս ուղղությամբ համագործակցությունը կլինի նույնը, ինչ Ղրիմի հարթակում», – ասել է Դավիթ Զալկալիանին:
Նշենք, որ Վրաստանում է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա