Զոհվածների հանդեպ պետության վերաբերմունքի համար Փաշինյանը պատժել է Աբովյանի բուժհաստատության բժիշկներին
«Փոխել ենք դատաբժշկական համակարգը, բայց մարդուն փոխելը հեշտ գործ չէ, այստեղ կարևորը մտածողության խնդիրն է»,- կառավարության այսօրվա նսիտում հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ արդարացնելով Աբովյանի դիահերձարանում պատերազմում զոհվածենրի դիերը անմարդկային պայմաններում պահելու փաստը:
Ինչպես և սպասվում էր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ միջադեպի հետ առնչություն ունեցող բոլոր բժիշկներն ազատվել են աշխատանքից: Այլ կերպ ասած՝ զոհվածների նկատմամբ պետական նման վերաբերմունքի համար պատժվել են դիակների պահման և աշխատանքի համար պետության կողմից համապատասխան պայմաններից զրկված բուժաշխատողները:
Նիկոլ Փաշինյանը լսելով Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի նախօրոք պատրաստած զեկույցը, եզրակացրեց, որ խնդիրը բժիշկների ոչ կոմպետենտության մեջ են և մեղադրեց հասարակությանը, որ երբ առողջապահության համակարգում բարեփոխումներ են իրականացրել՝ հասարակությունը բողոքել է, որ մարդկանց ազատում են աշխատանքից:
Որպեսզի ժխտի կատարվածի մեջ կառավարության մեղքը Փաշինյանը Անահիտ Ավանեսյանին հանձնարարեց կարդալ պատրաստած հաշվետվությունը:
Վերջինս նշեց, որ Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը մինչև 2018 թ.ունեցել է միայն Երևանի դիահերձարանը՝ բարոյապես մաշված սառնարանային կարողություներով, մարզերում ընդհանրապես ծառայության մասնաճյուղեր չեն եղել, իսկ դիահերձումները իրականացվել են ոչ համապատասխան պայմաններում:
Ավանեսյանի խոսքով՝ նախկինում երևանում եղել է 25 սառնարանային տեղ այժմ՝ 200, և 2018 թվականից հետո մարզերում բացվել են դիահերձարանների նոր բլոկեր:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ միայն պատերազմից առաջ են ԴՆԹ հետազոտության առաջին սարքը գնել:
Նրա խոսքով այս ընթացքում 25 տոկոսով ավելացել է նրանց դիահերձարանների աշխատողների աշխատավարձը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին