Իսրայելում գաղափարական թեժ մրցակիցները միավորվում են նոր կառավարության մեջ՝ Նեթանյահուին հեռացնելու համար
Իսրայելի ամենամեծ ընդդիմադիր «Յեշ Ատիդը» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը նախագահ Ռեուվեն Ռիվլինին հայտնել է, որ իրեն հաջողվել է կառավարական կոալիցիա կազմել։ Այս մասին, The Guardian-ի հաղորդմամբ, հայտնել է Լապիդի գլխավորած «Յեշ Ատիդ» կուսակցության մամուլի ծառայությունը:
«Յեշ Ատիդ»-ի նախագահ Յաիր Լապիդը նախագահ Ռեուվեն Ռիվլինին հայտնեց, որ հաջողությամբ ավարտել է կառավարության կազմավորման աշխատանքները», - հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը:
Տեղեկությունը հաստատվել է երկրի նախագահի աշխատակազմում:
Լապիդը հույս ունի, որ առաջիկա յոթ օրվա ընթացքում նոր կառավարությունը կերդվի:
Նոր ձևավորվող կառավարությունը ստացել է «Փոփոխության կառավարություն» անունը․ գաղափարական թեժ մրցակիցների խառնուրդ, որոնք միավորվել են՝ Իսրայելի ամենաերկարակյաց ղեկավար Բենյամին Նեթանյահուին հեռացնելու ընդհանուր ցանկությամբ:
Կառավարությունը լինելու է ռոտացիոն։ Ըստ առաջարկվող գործարքի՝ Լապիդն անմիջապես չի ստանձնի բարձր պաշտոններ: Փոխարենը, նրա նախկին մրցակից ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Նաֆթալի Բենեթը, որի աջակցությունը կենսական նշանակություն ուներ կոալիցիայի հաջողության համար, կդառնա վարչապետ առաջին երկու տարիներին: 2023 թվականի օգոստոսի 23-ին Յաիր Լապիդը կդառնա վարչապետ։
Նոր կառավարության կազմում կլինեն Յեշ Ատիd, Յամինա, Կահոլ Լավանի, Տիկվա Հադաշ, Ավոդի, Մեր տուն Իսրայել, Մերեց և Միասնական արաբական ցուցակ կուսակցության ներկայացուցիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան