«Իդիոտկա». Լենա Նազարյանը արձագանքեց Թագուհի Թովմասյանի ելույթին
«Մեր հերոս տղաների դիերի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք՝ պարկերով նետված սենյակում… դրանից ավելի զարհուրելի տեսարան դժվար էր պատկերացնել»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա նշեց, որ ընդհանրապես, դիակները մեր թասիբն են, հատկապես պատերազմի ժամանակ մարդիկ ամեն ինչ արել են իրենց ընկերոջ դիակը հանելու համար՝ հանկարծ չմնա, չպղծվի, ոչ պատշաճ վերաբերմունքի չարժանանա:
«Հիմա ստացվում է՝ մազապուրծ արել ու բերել ենք պատերազմի դաշից այդ դիակները ու այնպես ենք վարվում, որ կենդանի մարդիկ երբեք այլևս չմտածեն, որ մեր երկրի համար արժե մահանալ:
Սա շատ վատ մեսիջ է, որ պետությունը կարող էր տալ, դրա հետևանքը չգիտեմ՝ ինչ կարող է լինել, հատկապես գտնվում ենք գրեթե պատերազմական վիճակում»,- նշեց պատգամավորը:
Թ. Թովմասյանի խոսքով, Վարդենիսի շրջաններում, որտեղ լցված են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները, ամեն վայրկյան կարող է նոր բռնկում լինել, ամեն վայրկյան, քանի որ անընդհատ լինում են միջադեպեր, նույնիսկ բահերի պոչով են արդեն իրար հետ կռվում, քանի որ չեն կրակում:
«Այս պայթյունավտանգ վիճակում ո՞րն է պետության մեսիջը, որ վաղը դուք վերածվելու եք պարկերով լցված դիակների որևէ սենյակում գցվա՞ծ: Սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ: Կարծում եմ՝ այս մասով միայն ներողությունները բավարար չեն»,- ասաց Թ. Թովմասյանը:
Ելույթից հետո, երբ նա հեռանում էր ամբիոնի մոտից, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կամաց արձագանքեց, «Իդիոտկա»:
Հարակից հրապարակումներ`
- Պետությանն ու ժողովրդին ահռելի ապտակ է հասցվել, որևէ մեկդ որևէ վերաբերմունք չեք ցուցաբերում. Սոֆյա Հովսեփյանը՝ իմ քայլականներին
- Կարո՞ղ է մի օր հայտարարեք ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին