Տնտեսական անկման նախնական 7.6 %-ը վերանայվել և հասցվել է 7.4%-ի. Մարտին Գալստյան
«2020 թ. չափազանց ծանր տարի էր ինչպես մեր համար, այնպես էլ՝ ֆինանսական համակարգի, բայց, ի պատիվ վերջինիս, ապահովել է ֆինանսական միջնորդության անխափան ընթացքը՝ պահպանելով ռիսկերի կլանման ունակությունը»,- հերթական ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը
Նա պարզաբանեց, որ համակարգը կապիտալիզացված էր և իրացվելի, որի ժամանակ ԿԲ-ն օժանդակության ծրագրեր է իրականացրել, ինչի արդյունաքում հնարավոր է եղել 2020 թիվը բնականոն անցնել :
Նրա խոսքով՝ նախորդ տարվա սկզբից տնտեսությունը կրել է համավարակի և ռազմական դրության բացասական ազդեցությունները, որի արդյունքում գրանցվել է 7.4% տնտեսական անկում:
«Այս ցուցանիշը վերանայվել է, քանի որ Վիճակագրական կոմիտեի նախնական գնահատականներով անկումը սկզբից 7.6 % էր, իսկ այն պայմանավորված է եղել ծառայությունների 9.2% և շինարարության ճյուղի 6.6 % անկմամբ»,- նկատեց ԿԲ նախագահը և հավելեց, որ դրսևորված շոկերը մեծ դժվարություններ են ստեղծել ֆինանսական համակարգի համար:
Ըստ Գալստյանի՝ ԿԲ-ն Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակներում ֆինանսական միջնորդությամբ ապահովել է կայունություն, որն իրականացվում է ֆինանսական միջնորդության անընդհատության միջոցով:
Այդ նպատակով, ըստ բանախոսի, անդրադարձել է եղել երկու խումբ հարցերի՝ վարկային ռիսկի աճին, որը բնական համարեց, և երկրորդը՝ իրացվելիության ճնշումներին:
«Առաջին խնդիրը լուծելու համար մենք հակացիկլիկ միջոցառումներ իրականացրեցինք, որպեսզի օժանդակենք համակարգին, իսկ երկրորդի դեպքում որոշակի իրացվելիության ներարկում կատարեցինք»,- հայտնեց գլխավոր դրամատան ղեկավարը:
Նա տեղեկացրեց, որ ԿԲ-ն իրականացրել է նաև ընթացիկ զարգացումների օպերատիվ մոնիթորինգ, ռիսկերի վերլուծություն և օպերատիվ կլանման գնահատում, ամենօրյա դիտարկում է իրականացվել առանձին բանկերում, ինչպես նաև կատարվել է կապիտալի զգուշավոր կառավարում:
«Սպառողական վարկերի վատորակ կշիռը զգալիորեն ավելացել է, բիզնես և գյուղատնտեսական վարկերի մասով էլ աճ է նկատվել, իսկ հիպոթեքային վարկերը բարեխղճությամբ վճարվել են»,- հայտարարեց Մարտին Գալստյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին