Մոսկվայում կայացել է պատանի օլիմպիականների միջազգային հավաքը
Մոսկվայում, Իրինա Վիներ-Ուսմանովայի մարմնամարզության պալատում, տեղի է ունեցել պատանի օլիմպիականների միջազգային հավաք: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մասնակցել են 14-8 տարեկան ավելի քան 200 մարզիկներ:
Նրանց թվում է եղել նաև ՀԱՕԿ-ի պատվիրակությունը, որի ղեկավարն էր անցյալի նշանավոր ջրացատկորդուհի Մարիետա Հակոբյանը: Նա զրույցի ժամանակ ասել է, որ ՌԴ մայրաքաղաք է ուղեկցել Երևանի և Գյումրիի չորս մարզիկ. հունահռոմեական ոճի ըմբիշ Խաչատուր Սիմոնյան, լողորդուհի Միլենա Դավթյան, ֆուտբոլիստուհի Յանա Հարությունյան և ձյուդոիստ Արտուշ Աթանեսյան:
Մասնակցել են նախկին ԽՍՀՄ-ի ութ հանրապետությունների պատվիրակներ:
Համավարակի սահմանափակումների պատճառով եվրոպական մի շարք երկրների երիտասարդ մարզիկներ չեն կարողացել մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք: Նրանք մասնակցել են առցանց տարբերակով:
Ֆորումի մասնակիցներին ողջունել է ՌԴ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի ոսկե դափնեկիր Ստանիսլավ Պոզդնյակովը:
ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի /ԵՕԿ/ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիլս Նիգաարդը տեսահոլովակի միջոցով են ողջունել հյուրերին:
Դասախոսություններով հանդես են եկել հեղինակավոր մարզիչներ և մասնագետներ։ Կազմակերպիչները մասնակիցներին հանձնել են նաև հավաստագրեր և հուշանվերներ, էքսկուրսիա է անցկացվել Մոսկվա գետի երկայնքով և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները