Կարո՞ղ է մի օր հայտարարեք ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ. Նաիրա Զոհրաբյան
«Այսօր Ազգային ժողովի այս դահլիճում մենք վիրտուալ իրականությունից պետք է վերադառնանք ռեալ կյանք»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ այստեղ պետք է քննարկել ոչ թե օրակարգում ընդգրկված, օրինակ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունը, այլ ինչպես եղավ, որ մեր հերոս տղաների դիակները կարոտոֆիլի նման պարկերով լցված էին ու տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան:
«Ես եղել եմ Աբովյանի դիահերձարանում և տեսել եմ այդ զարհուրելի տեսարանը: Պետք է քննարկել, թե ինչպես եղավ, որ պատասխանատվության է ենթարկվում միայն սանիտարը և բաժնի պետը, որն, ըստ էության, մեղավոր չէ, քանի որ Կոտայքի դիահերձարանում ընդամենը 10 դիակի տեղ կա: Հայտարարվում է՝ գիտեք, կարող է լինեն նաև ադրբեջանցիներ: Կարո՞ղ է մի օր հայտարարեք ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ, հիմա նա ամեն օր խնկարկում է դրա առաջ»,- ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, այսօր այստեղ պետք է քննարկվեր երեկ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությունները, որ քանի անգամ հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, որ ռուսական կողմն իրեն ասել է՝ ևս մի քանի ժամ և Ստեփանակերտը կընկնի, բայց Փաշինյանը հրաժարվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստում այդ ամենը քննարկել:
«Քարոզարշավի նախաշեմին պետք է քննարկվեր մամուլում հրապարակումները, մասնավորապես, օրինակ, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մի շարք գյուղական բնակավայրերում տասնյակ միլիանավոր դրամների սուբսիդիաներ են տրվում: Սա, ըստ էության, բյուջեի հաշվին «օրինականացված» ընտրակաշառք է, քրեական հանցագործություն է հարգարժան գյուղապետեր, համայնքապետեր, որ լրագրողների հետ զրույցերում չեք էլ թաքցնում, որ այս ընտրություններից առաջ սա գյուղական բնակավայրերին խրախուսելու գործիքակազմ է:
Մամուլում եղավ հրապարակում՝ Փաշինյանի կողմից ուսուցիչների, մարզիկների, գիտնականների աշխատավաձի բարձրացման խոստումներ են եղել, երբ որ առաջիկա տարվա բյուջեում նման բարձրացումներ նախատեսված չեն: Ի՞նչ է սա, եթե ոչ ընտրական կաշառք»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ իր գործընկերների հետ ստեղծել են «Ընտրությունների վերահսկման կոմիտե», հորդորում են բոլոր քաղաքական ուժերին, նաև իշխանությանը, եթե նկատեն խախտումներ, դիմեն կոմիտե, վստահեցրեց՝ որևէ ահազանգ անարձագանք չի մնա:
Հարակից հրապարակումներ`
- «Ներողությունով» փորձում են հարցը փակել․ Սաղաթելյանը՝ Աբովյանի դիահերձարանում զինվորների դիակների պահման մասին
- Կարծում եմ՝ դա ֆանտաստիակայի ժանրից է. Ռուբեն Մելիքյանը՝ ՔՊ-ի հետ համագործակցության մասին
- Ես ատելության խոսքի մի քանի դեպքեր արդեն ուղարկել եմ միջազգային գործընկերներին.Նաիրա Զոհրաբյան
- «Էս մարդիկ լրիվ սրբապիղծ են». Զոհվածների հարազատները մտել են Աբովյանի դիահերձարան
- Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
- ԱՆ. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան