Ռոբերտ Քոչարյան. Հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ տանենք
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունիսի 3-ին, Իջևան քաղաքում հանդիպել են Տավուշի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի մարզային շտաբերի ներկայացուցիչների հետ։
«Հասկանալի պատճառներով, Տավուշը մեզ համար յուրահատուկ թիրախ է։ Տավուշի մարզում և հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ տանենք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ ամեն ինչ անելու են դաշինքի ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար․ «Եթե դու պատասխանատու մարդ ես, վերցրել ես այդ բեռը, ուրեմն պետք է տանես։ Եթե մարդն ինքն իրեն չի կարողանում կառավարել, երկիրն ինչպե՞ս կարող է կառավարել։ Իսկ մեր այսօրվա կառավարությունն այդպիսինն է՝ մարդիկ իրենց անելիքը չգիտեն։ Սա նույնիսկ քաղաքական թիմ անվանել չես կարող։ Նաև ասեմ, որ բացառում եմ վերադարձը հին բարքերին»։
Նախընտրական դաշինքի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, իր հերթին Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այս ընտրություններին պետք է մոտենալ այն համոզմունքով, որ դրված է երկրի լինել-չլինելու հարցը։
«Հունիսի 20-ին պետք է քշենք այս չարիքի կառավարությանը և ձևավորենք նոր որակի ազգային իշխանություն, որը կկարողանա պահել, պաշտպանել մեր պետության, երկրի և ժողովրդի շահերը»,-ասել է նա։
Անդրադառնալով տարածվող այն կարծիքին, որ եթե գա քաղաքական այլ ուժ, կլինի պատերազմ, Իշխան Սաղաթելյանն ասել է․ «Իրականում եթե այս պարտության և քաոսի սիմվոլը վերարտադրվի, մեր երկիրը կգնա նոր պատերազմի, նոր անկայունության։ Մենք ենք այն դաշինքը, որը կարող է բերել երկրին անվտանգություն ու կայունություն, կազմակերպել մեր սահմանների անվտանգությունը, զարգացնել մեր տնտեսությունը։ Մենք ունենք այդ թիմը, ունենք այդ կամքը։ Մենք գիտենք՝ ինչ ծանր բեռի տակ ենք մտնում և պատրաստ ենք այդ բեռը պատվախնդրորեն տանել առաջ՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր պետականության»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի հետևից ճամպրուկներով գնացողները հաստատ պամպերսներ են տանում
- «Սա պայքար է»՝ Ռոբերտ Քոչարյանը Արարատի բնակիչների հետ զրույցում
- Վիճակը, որում մենք հայտնվել ենք, մեզ համար բարենպաստ չէ դեմարկացիա անելու համար. Ռոբերտ Քոչարյան
- Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաները պետք է վերանայել. Ռոբերտ Քոչարյան
- Ես շշմած էի, երբ մշակույթի նախարարությունն ուղղակի վերացրեցին. Ռոբերտ Քոչարյան
- Այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն. Ռոբերտ Քոչարյան
- Եթե ես մի բանի վրա կենտրոնանում եմ, տարբերակ չկա, որ դրան չհասնեմ․ Ռոբերտ Քոչարյան
- Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի՝ նման կարգի եզրակացությունների կամ մեղադրանքների. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը չունի բավարար ռեսուրս նման կարգի լկտիություն ցուցադրելու համար. Ռոբերտ Քոչարյան
- ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը պետք է պարզեցվի. Ռոբերտ Քոչարյան
- Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում. Ռոբերտ Քոչարյան
- Գյուղատնտեսության սուբսիդավորման ծավալն էականորեն պետք է մեծանա․ Ռոբերտ Քոչարյան
- Այս պահին Հանրապետության հրապարակ պետք է գան Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը․ Էդգար Ղազարյան
- Անընդհատ ստիպելու են ինչ-որ բան ստորագրել, սրանք չոքած մարդիկ են. Ռոբերտ Քոչարյան
- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքը կկոչվի «Հայաստան»