25,4 %-ով դատավորների թվակազմն ավելանում է. Ռուստամ Բադասյան
«Վերաքննիչ քրեական դատարանում գործում է 5 դատական կազմ՝ ընդհանուր 15 դատավորով, որտեղ 2019-ին քննվել է 7168 գործ, իսկ 2020-ին՝ 7207»,-կառավարության նիստում հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ հիմնավորելով ՀՀ դատական համակարգը 10 դատավորով համալրելու նախագիծը:
Նրա խոսքով՝ Վերաքննիչ վարչական դատարանում 9 դատավորով երեք կազմ կա, որտեղ 2019թվականին քննվել է 6785 գործ, 2020 թ.՝ 6317 , իսկ Սնանկության դատարանում աշխատում է 12 դատավոր, որում էլ 2019 թ. յուրաքանչյուր դատավորի ծանրաբեռնվածությունը կազմել է 765 գործ:
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ 2010-2018 թվականներին Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 8 դատավոր, մինչդեռ ընդունելի չափանիշը կազմում 17,7 դատավոր և բերեց Լատվիայի օրինակը որտեղ այն կազմում է 29,1, Լիտվայում՝ 27,1, Էստոնիայում՝ 17,7:
«Ընդհանուր առմամբ այս երեք տարիներին, նաև հաշվի առնելով Սնանկության դատարանում 8 հաստիքի ավելացումը, դատական համակարգում մենք 62 հաստիք ենք ավելացնում, եթե իհարկե, հաշվենք ՍԴ-ում գտնվող փաթեթները: Ըստ էության, 25,4 %-ով դատավորների թվակազմն ավելանում է»,-հայտնեց նախարարի պաշտոնակատարը:
Կառավարությունն ընդունեց որոշումը, ըստ որի՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմն ավելացվելու է 3-ական դատավորով, իսկ ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմը՝ 4 դատավորով:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը 6 ամսով արգելեց կենդանի վիճակում խոշոր և մանր եղջերավոր անասունների արտահանումը
- Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը վերածում է նախընտրական քարոզչության հարթակի
- Կառավարության այսօրվա նիստին ԱԳ նախարարությունից մասնակցող չկար
- Զոհվածների հանդեպ պետության վերաբերմունքի համար Փաշինյանը պատժել է Աբովյանի բուժհաստատության բժիշկներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան