Սերժ Սարգսյան. Միջանցքի մասին խոսք լինել չի կարող
«Մենք չենք կարող որևէ մեկին ինչ-որ միջանցք տալ։ Ո՞նց կարող ենք միջանցք տալ»,- Մասիս քաղաքում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Քաղաքացիներից մեկի հարցին՝ Սարգսյանը դե՞մ է միջանցքին, երրորդ նախագահն արձագանքել է՝ հարյուր տոկոսով։
«Տարածաշրջանում կոմունիկացիաները պետք է բացվեն, այդ հարցում խնդիր չկա։ Բայց մենք պարտավո՞ր ենք նրանց միջանցք տալ։ Ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար։ Ես այդպիսի պայմանավորվածության մասին տեղյակ չեմ։ Եթե մենք սրանց ճանապարհենք, ես խոստանում եմ, որևէ իշխանություն չի մտածի միջանցքի մասին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։
ՀՀԿ առաջնորդն ընդգծել է՝ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։
«Մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ էս հատվածը տալիս ենք ինչ-որ մեկի վերահսկողության ներքո։ Բացառված է»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Հայրենիք» կուսակցության հետ կազմել է «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը։ Այն 6-րդ համարի քվեաթերթիկն է։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան.Առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, ինչ է դրա համար պիտի կռի՞վ անենք
- Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
- Սերժ Սարգսյան. Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան