
Գործադիրը 6 ամսով արգելեց կենդանի վիճակում խոշոր և մանր եղջերավոր անասունների արտահանումը
«Կենդանի վիճակում խոշոր եղջերավոր անսունների, ոչխարներին և այլ չմշակված մորթերի արտահանման սահմանափակում է իրականացվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ կառավարության կողմից քայլեր է գործադրվում երկրորդային հումքը վերամշակելու նպատակով» ,- կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին նախագիծը:
Նրա խոսքով՝ 6 ամիս ժամկետով արտահանման արգելքի սահմանումը թույլ կտա 16.1 %-ով ավելացնել կաշվի և կոշիկի արտադրությունը, 29.7 %-ով՝ կոշիկի արտադրությունից ստացվող շահույթը, իսկ պետական եկամուտները կավելանան 5.9 %-ով.
Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց, որ ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը վերածում է նախընտրական քարոզչության հարթակի
- Զոհվածների հանդեպ պետության վերաբերմունքի համար Փաշինյանը պատժել է Աբովյանի բուժհաստատության բժիշկներին
- Գործադիրն այսօր կհաստաի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության հանձնաժողովում միջազգային փորձագետների ներգրավման կարգը