Կորոնավիրուսի հետևանքով մահացած անձինք այսուհետ կդիահերձվեն
Ազգային ժողովը այսօր գումարված արտահերթ նիստում քննարկեց ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նախագծով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:
Ա.Ավանեսյանը հիշեցրեց՝ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված Կովիդ-19-ով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, երբ համավարակը նոր էր, շատ հարցերի պատասխաններ իրենց հայտնի չէին, հայտնի չէր, թե վարակն ինչ ինտենսիվությամբ կարող է տարածվել, ինչ պայմաններում է տարածվում:
«Բացի այդ, առկա էր անհատական պաշտպանության միջոցների շատ խիստ դեֆիցիտ, մեզ համար առաջնային էր, որպեսզի բուժող բժիշկներն ապահոված լինեին անհրաժեշտ դիմակներով, այլ պարագաներով: Իհարկե, օդափոխության համակարգերը պետք է բերվեին ավելի պատշաճ մակարդակի: Հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները՝ որոշ ընթացքում արգելք էր մտցվել:
Հիմա իրականացնում ենք հակառակ պրոցեսը՝ օրենքով այդ արգելքը հանում ենք»,- ասաց Ավանեսյանը:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 68 կողմ ձայնով:
Հարակից հրապարակումներ`
- 03.06.2021. Կորոնավիրուսի 108 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
- 02.06.2021. Կորոնավիրուսի 92 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ մահացել է
- Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»
- Առանց դիահերձումի ինչպե՞ս է հաստատվելու մահվան պատճառը
- Առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերում չիրականացնել դիահերձում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները