«Փաստ». Իշխանության ներկայացուցիչները մարզային հավաքների ժամանակ ակտիվին հանձնարարել են ընտրության օրը տեղամասեր գնան առավոտյան
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունն այս օրերին ակտիվորեն փորձում է օգտագործել իր «ձեռքի» տակ գտնվող բոլոր միջոցներն ու տարբերակները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, անցնող մի քանի օրերին մարզային որոշ համեմատաբար խոշոր քաղաքներում իշխանության ներկայացուցիչները հավաքներ են անցկացրել, որոնց հիմնականում մասնակցել են դպրոցների ու ՀՈԱԿ-ների տնօրենները:
Ըստ մեր տեղեկությունների, տնօրեններին, ի թիվս «նախընտրական» այլ ցուցումների, հանձնարարվել է, որ իրենց աշխատակիցների հետ ընտրության օրը տեղամասեր գնան առավոտյան՝ յուրաքանչյուրը հստակ ֆիքսված ժամի: Դա արվում է հիմնականում այն նպատակով, որպեսզի կարողանան վարչական ռեսուրսի քվեների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: