Ավինյանի հոդվածը կարդացել են, Օստապ Բենդերին են հիշել
Նիկոլ Փաշինյանի տեղակալի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանն արհեստական բանակության մասին հոդված է հրապարակել ԶԼՄ-ներից մեկում, ապա հղումը տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։
Բազմաթիվ օգտատերեր են արձագանքել Ավինյանի հոդվածին։ «21-րդ դարում արհեստական բանականության կարևորության, Հայաստանում արհեստական բանականության հեռանկարների և ռազմավարություն մշակելու անհրաժետության մասին» բարձրաձայնող իմքայլական պաշտոնյային քաղաքացիները հիշեցրել են՝ 21-րդ դարում`նկուղներում զինվորների դիակներ չեն թաքցնում։
Գրառման ներքո մեկնաբանություններ թողած օգտատերերի մեծ մասը հորդորել է՝ նախ բնական բանականություն ունեցեք, աշխատացրեք, հետո մտածեք արհեստական բանականության ռազմավարության մասին։
Քաղաքացիներից մեկին Ավինյանի՝ ռազմավարության վերաբերյալ հոդվածը Բենդեռի Վասյուկին է հիշեցրել, մյուսին էլ՝ Օստապ Բենդերին։
Օգտատերերից ոմանք էլ նշել են՝ թեման կարևոր է, բայց դրա մասին բարձրաձայնողի թիմն այն իրականացնելու համար ոչ վստահություն ունի, ոչ էլ խելք։
Ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն.
«Արհեստական բանականություն... լուրջ թեմա է... լուրջ հեռանկարներով.. . Հինգերորդ սերնդի պատերազմների համար նաև անհրաժեշտ։ Բայց կասեք ես ինչպես ինքս ինձ համոզեմ, որ Ձեր մտքերը գոնե թե կարդամ այսքանից հետո՞... չեմ էլ բացում նյութը, ինչու՞ թող որոշի բնական կամ արհեստական բանականությունը»։
«Ինչի զոմբիների պակաս կա՞)
Հենա ինչ ասեք, ձեր զոմբիլենդը թաթիկների վրա կանգնած կուլ է տալիս»։
«Օդում, արհեստական Հայաստան կառուցեք....այ զոմբիկներ.»։
«Մի խոսեք մի բանից,որը ձեր խելքին հասու չէ,մոտենում է ընտրությունները ինչպես 18 թվին էիք խոստումներ տալիս ,այնպես էլ հիմա ընտրություններից հետո ամեն ինչ ավելի վատ է լինելու եթե նորից ձեզ հանդուրժի ու սխալվի ժողովուրդը»։
«Մենք բարձր խոսում ոչինչ չենք անում, ուրիշներն անձայն են ամեն ինչ անում»։