Չհամարձակվեք սրանից հետո մեզ ցուցում տալ. Արման Աբովյանը՝ Վլադիմեիր Վարդանյանին
«Չհամարձակվեք սրանից հետո մեզ ցուցում տալ, թե մենք երբ գանք, ինչ քվեարկենք, որտեղ մասնակցենք և մեծ հարց է թե ով և ինչ ժամանց է անցկացնում»,-արձագանքելով «Իմ քայլը» ներկայացնող պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ելույթին՝ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Իմքայլական պատգամավորն իր ելույթում մինչ այդ հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները չեն մասնակցում ԱԺ մշտական հանձնաժողովի նիստերին:
Նա կոչ արեց, որ լրատվամիջոցները ոչ միայն ԱԺ ամբիոնը լուսաբանեն, այլ նաև հանձնաժողովի նիստերը, որպեսզի ժողովուդը տեսնի, թե ով է աշխատում և ով ժամանց անցկացնում:
«Մենք ասել ենք, ասում ենք ու կրկրկնում ենք, եթե ձեր համար ինչ-որ բան անհասկանալի է, որ այն օարկարգերը, որոնք դուք բերում եք պատերազմից հետո հիմնականում չեն համապատասխանում այն իրավիճակին, որը տիրում է Հայասստանում, ինչի՞ց գայինք խոսեինք, արտադրական կանեփը հա՞ քննարկեինք ձեր հետ»,- հայտարարեց Աբովյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետական կառավարման համակարգն արդեն իսկ գնում է «на нет». Միքայել Մելքումյան
- Գենշտաբի պաշտոնյայի՝ Ադրբեջանին տված մեկ ժամից անցել է 144 ժամ և մեր տղաները շարունակում են մնա գերևարված.Նաիրա Զոհրաբյան
- ԱԺ-ն կհաստատի կառուցվող բնակարանների նախնական վաճառքի դեպքում նրանց արժեքի 80 %-ը հարկելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան