Վերջին15 օրերին հոսքը դեպքի «Հայաստան» դաշինքի շտաբեր մեծացել է. Արմեն Գևորգյան
«Հունիսի 7-ից սկսում է քարոզարշավը, «Հայաստան» դաշինքը բավականին կազմակերպված և հնարավոր բոլոր ռեսուրսները մոբիլիզացրած մտնում է այդ գործընթացի մեջ»,- ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ քիչ թե շատ ունեն իրենց անելիքների հստակ պատկերացումները քարոզարշավի կազմակերպման ձևաչափով:
«Ամբողջ հանրապետությունով մեկ բացել ենք տարածքային շտաբեր: Երևանում, ըստ համայնքների, ունենք կենտրոնական շտաբեր, նաև բազմաթիվ ենթաշտաբեր ողջ Հանրապետությունում: Ընդհանուր մոտավորապես այս պահի դրությամբ 800-ից ավելի ենթաշտաբեր ունենք բացված, այդ գործընթացը շարունակվում է»,- տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավարը:
Նա նշեց, որ իրենց ոգևորում է այն հանգամանքը, որ վերջին 15 օրվա ընթացքում այցելությունները, հոսքը դեպքի «Հայաստան» դաշինքի շտաբեր մեծացել է, ինչը նշանակում է, որ հանրության մոտ արդեն հետաքրքրություն է սկսում ձևավորվել ոչ միայն ընտրական գործընթացի, այլ նաև իրենց դաշինքի նկատմամբ:
«Մենք բավականին վճռական ենք տրամադրված մաքսիմումն անել օգնելու մեր տեղի գործընկերներին, որպեսզի և քարոզչական, և կազմակերական աշխատանքներ լինեն բարձր մակադակի վրա, որպեսզի որևէ խնդիր չունենան, անախորժություններ տեղում չլինեն:
Մենք փորձում են առանց խնդիրներ ստեղծելու ուրիշների համար տանել մեր աշխատանքը և փորձել մեր բնակչությանն առաևին հերթին համոզել, քարոզել, հորդորել, որպեսզի անպայման մասնակցեն գալիք ընտրություններին, եթե մասնակցեն, ապա նաև ընտրեն մեր դաշինքը»,- ասաց Ա. Գևորգյանը:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ բավականին հետաքրքիր աշխատանք է սկսվել իրենց ներկայացված ծրագրի քննարկման շուրջ, բազմաթիվ առաջարկություններ են ստացել, առաջիկայում սկսելու են մասնագիտական համայքների հետ առանձին քննարկումներ, հանդիպումներ:
«Կաշխատենք գտնել այն մարդկանց, որոնց հետո կփորձենք առաջիկայում համագործակցել: Պրոցեսը չի ավարտվում հունիսի 20-ին: Կարծում եմ՝ երկիրն այս փոսից, ճահճից հանելու համար երկարատև ճանապարհ ունենք անցնելու»,- ասաց Արմեն Գևորգյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արդեն գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը
- «Հայաստան» դաշինքի վարկանիշն օրեցօր աճում է․ Իշխան Սաղաթելյան
- «Հայաստան» դաշինքի առաջնորդ. Մեր տարածքում ի՞նչ միջանցք
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների հետ
- Ռոբերտ Քոչարյանի և իրավաբանների հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև մարտի 1-ի քրգործին․ «Հայաստան» դաշինք
- Ինչ-որ կերպ փորձում են հակադարձել սև PR-ով, բայց ոչ մի արդյունք չի տալո. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ
- «Հայաստան» դաշինքի ծրագիրը ամբողջականացնել հնարավոր է միայն հանրային ներառական մասնակցության արդյունքում.Վարդևանյան
- «Հայաստան» դաշինքը ներկայացնում է իր թիմը և ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան