«Հայաստան» դաշինքի ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված. Արմեն Գևորգյան
«Բոլոր հանգամանքները, առանձնահատկությունները հաշվի ենք առնելու: Եթե տեսնենք, որ օբյեկտիվորեն անհրաժեշտությունը չկա կամ մենք ունենալու ենք խնդիրներ, մեր ծրագրերն ըստ այդմ կվերափոխենք»,- ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե Խծաբերդում գերեվարված տղաների ծնողները հայտարարել են, որ Շիրակի մարզում չլինի ընտրարշավ, ինչպե՞ս եք պատկերացնում նման պայմաններում այնտեղ քարոզարշավը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ իրենք պլանավորում են հանդիպել Շիրակի մարզի ընտրողների հետ՝ ներկայացնելու խնդիրները, պատասխանելու հարցերին:
«Եթե լինեն այլ մոտեցումներ, մենք արդեն կքննարկենք»,- ասաց Ա. Գևորգյանը:
Նրա ներկայացմամբ, տարբեր վայրերում նախատեսում են և դահլիճային, և բացօթյա հանդիպումներ:
«Հանդիպել եմ մեր մարզային ակտիվների հետ, մեր գործընկերները, տարօրինակ է, բայց նախընտրում են դահլիճային հանդիպումներ, այդպես հնարվոր է լինում հարց ու պատասխանի ձևաչափով անմիջական շփում ունենալ դաշինքի ներկայացուցիչների, ղեկավարների հետ»,- ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավարը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել՝ արդյոք դաշինքի բոլոր երեք առաջնորդներն էլ միաժամանակ լինելու են մի տեղում, թե առանձին-առանձին են անելու քարոզչությունը, բայց նախընտրում են, որպեսզի միաժամանակ մի քանի տեղում դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավ իրականացնեն:
Խոսելով դաշինքի ծրագրի մասին, որը մանրամասն ներկայացվել է մայիսի 29-ին, Արմեն Գևորգյանն ասաց, որ, իր պատկերացմամբ, ամբողջ ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված՝ խաղաղություն, կրթություն, արդարություն:
«Այս երեք բանաձևերի շուրջ ուժեղ Հայաստան ունենալն է»,- ընդգծեց նա:
Արմեն Գևորգյանը միաժամանկ նշեց, որ ուզում է մի շոկով կիսվել, որն առավոտյան է ապրել. «Սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել գործող վարչապետի պաշտոնակատարի գրքից որոշ հատվածներ, եթե այդ հատվածներով պետք է այսօրվա աճող սերունդին մեծացնենք, այդ մոտեցումները սերմանենք իրենց, դա կոչվում է այլասերություն, ուրիշ ոչ մի ձև դա չի կոչվում»:
Լրագրողի հարցին՝ արդյոք, կոնկրետ լրատվամիջոցների դեպքում, գրաքննություն է գործելու, եթե Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, կարծեք նման ակնարկներ կան, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Գրաքննության առումով այսօրվանից վատ հաստատ չի լինելու»:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ տարածքում գտնող 1000 ադրբեջանցների դուրս բերումը, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավարն ասաց, որ իշխանություններն են համարկեպվել նրանց՝ երկրի տարածքում գտնվելու փաստին:
«Աշխարհում նմանտիպ հարցերը լուծվում են խելամիտ բանակցություններով, ուրիշ տարբերակ չկա, հակառակն ավելի վտանգավոր տարբերակներ են:
Մարդիկ պետք է բանակցեն, բանակցողներն էլ պետք է գիտակցեն, թե ինչի, ինչ նպատակի շուրջ են բանակցում: Համոզված եմ, որ մեր բանակցողները ոչ այն ունեն, ոչ էլ կարողություններ»,- ասաց նա:
Միաժամանակ ընդգծեց՝ պետք է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ այս հանգրվանում հայտնվեցինք:
«6-7 ամիս ժամանակ ենք ունեցել, ոչ մեկին հիմա դա չի անհանգստացնում: Հիմա քննարկում են՝ իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի հնարավորության դեպքում այս հարցը լուծի: Բա այսօրվա իշխանություններն ի՞նչ են անում, որ այս հարցը չլիներ, հիմա էլ այս վիճակում չհայտնվեինք ու լուծումների մասին չմտածեինք: Բոլոր նմանտիպ հարցերի լուծումները բացառապես պետք է լինեն խելամիտ, ռացիոնալ, պետության շահերից բխող բանակցություններով»,- ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին15 օրերին հոսքը դեպքի «Հայաստան» դաշինքի շտաբեր մեծացել է. Արմեն Գևորգյան
- Արդեն գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը
- «Հայաստան» դաշինքի վարկանիշն օրեցօր աճում է․ Իշխան Սաղաթելյան
- «Հայաստան» դաշինքի առաջնորդ. Մեր տարածքում ի՞նչ միջանցք
- «Հայաստան» դաշինքը ներկայացնում է իր թիմը և ծրագիրը
- «Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 անունները
- Իջևանում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան