Բաբկեն Թունյանի ներկայացմամբ պետական ծառայողներին բաժանած պարգևավճարները քիչ՝ 35 մլն դոլար է եղել
«2020 թվականին պետական կառավարման համակարգի աշխատավարձի ֆոնդը կազմել է 65.5 մլրդ դրամ, և բաժանվել է դրա մոտ 30 տոկոսի չափով՝ 22 մլրդ դրամի պարգևավաճար՝ այսինքն՝ 45 մլն դոլար: Ընդ որում՝ այս գումարում ներառված են նաև հարկերը, դրանք հանելու դեպքում ստացվում է մոտ 35 մլն դոլար»,-ԱԺ արտահերթ նիստում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալները:
Նա հիշեցրեց, որ մինչ այդ հնչեցվել էր տեսակետ, թե պետական պաշտոնյաները 2020-ին ստացել են մոտ 120 մլն դոլարի պարգևավճարներ։
Պատգամավորը նաև հավելեց, որ այդ գումարը բաժանվել է 20 հազար պետական ծառայողի:
Բաբկեն Թունյանը նշեց, որ մեկ աշխատողի հաշվով ամսական միջինը 90 հազար դրամ պարգևավճար է բաժին ընկել, իսկ եթե հարկերը հանվի՝ մոտ 70 հազար դրամ:
Նա նաև շեշտեց, որ նախկինում էլ այդ համակարգը գործել է, որոշ կառույցներ ունեցել են արտաբյուջեներ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ որոշմամբ կորոնավիրուսից մահացածներն այսուհետ կդիահերձվեն
- Չհամարձակվեք սրանից հետո մեզ ցուցում տալ. Արման Աբովյանը՝ Վլադիմեիր Վարդանյանին
- Պետական կառավարման համակարգն արդեն իսկ գնում է «на нет». Միքայել Մելքումյան
- Գենշտաբի պաշտոնյայի՝ Ադրբեջանին տված մեկ ժամից անցել է 144 ժամ և մեր տղաները շարունակում են մնա գերևարված.Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին