ԿԲ. Հինգ օրում ներբանկային շուկայում գնվել է մոտ 98 մլն դոլար
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել է շաբաթական ամփոփ տվյալներ մայիսի 31-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ։
Ըստ այդմ.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97,796,333 ԱՄՆ դոլար 519.03 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 106,542,417 ԱՄՆ դոլար 521.68 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 521.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 19,676,585 եվրո 631,04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 21,215,928 եվրո 637,37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,977,926,330 ՌԴ ռուբլի 7.06
դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,111,848,129 ՌԴ ռուբլի 7.16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 46.5 մլն ԱՄՆ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ. Տվյալներ՝ անցնող շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների մասին
- ԿԲ. Անցնող շաբաթվա ընթացքում բանկերի կողմից գնվել է 134.4 մլն դոլար
- ԿԲ. Մայիսի 3-7-ը ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է ավելի քան 94 մլն ԱՄՆ դոլար
- ԿԲ. Անհրաժեշտ է աստիճանաբար չեզոքացնել խթանող դիրքը
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով
- ԿԲ. Հինգ օրում ներբանկային շուկայում գնվել է մոտ 97 մլն ԱՄՆ դոլար