ՀԲԸՄ-ն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել նահատակված հերոսների հիշատակին
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ու Վազգեն Յակուբյանը ՀԲԸՄ անդամների, բարեկամների և գործընկերների ուղեկցությամբ հարգանքի տուրք են մատուցել են Արցախյան պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Միությունից հայտնում են, որ ՀԲԸՄ երիտասարդությունը ներկայացված էր ի դեմս ՀԲԸՄ-ի սկաուտների, Երիտասարդ արհեստավարժների և Հայորդաց տների սաների:
Նրանք մասնակցել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մատուցված հիշատակի արարողությանը. մի վայր, ուր հանգչում են բազմաթիվ հերոս ազատամարտիկներ և զինծառայողներ:
Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հոգեհանգստյան կարգ է կատարել՝ ներկաներին կոչ անելով միանալ իր աղոթքին և խնդրել Տիրոջը, որ մեր հերոսների հոգիները խաղաղության մեջ պահի և նրանց ընտանիքներին շնորհի ուժ վիշտը հաղթահարելու համար:
Պարոն Սեդրակյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և ծաղիկներ է խոնարհել պատերազմում հերոսաբար անմահացած հայորդիների շիրիմներին ՀԲԸՄ աշխարհասփյուռ կառույցների անունից, ովքեր սգում են կորսված մարդկային կյանքերը՝ վերահաստատելով իրենց միասնությունն ամբողջ աշխարհում:
Նա նշել է, որ ազգը հավերժ պարտական կմնա Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր տղաներին և աղջիկներին, և նրանց հիշատակը ամենուրեք վառ կմնա հայերի սրտերում և մտքերում:
Հարակից հրապարակումներ`
- ՀԲԸՄ-ի ուղերձն՝ ապրիլի 24-ի և կազմակերպության 115-ամյակի կապակցությամբ
- ՀԲԸՄ-ն հայտարարում է արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային նախաձեռնության մասին
- ՀԲԸՄ-ն Փաշինյանին կոչ է անում հեռանալ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա