«Մեդիա պաշտպան». «Շիշ բռնող» մականունը ստացած պատգամավորից մեծ ակնկալիքներ ունենալն ավելի զավեշտալի կլինի
«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Շիշ Բռնողի» կողմից հունիսի 3-ին փողոցում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը հափշտակելու և հեռանալու միջադեպի վերաբերյալ։
«ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ «Շիշ բռնող» մականվամբ, փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել, մեկ ժամ անց իր օգնականի միջոցով վերադարձրել: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Անուշ Դաշտենցը մոտեցել է պատգամավորին ու հարցնել, թե ինչպես է մեկնաբանում Ռուստամ Մուրադովի՝ բանակցություններից ձեռնունայն վերադառնալը։
Պատգամավորը նյարդայնացել է, ձեռքից խլել հեռախոսն ու հեռացել՝ ասելով, թե այն չի վերադարձնի, քանի լրագրողը «խելքը գլուխը չի հավաքել»։ Tert.am-ի հետ զրույցում Անուշ Դաշտենցը պատմել է, որ Հայկ Սարգսյանը փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն հեռախոսը մատնահետքով է եղել: Լրագրողը հավաքված ՔՊ-ականներին ասել է, որ դիմելու է ոստիկանություն, սակայն նրանք ասել են, որ լրագրողը չի կարողանա ապացուցել։
Միջադեպին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ամոթալի է համարում պատգամավորի նման պահվածքը: Զերծ ենք մնում պատգամավորին որևէ կոչից, քանի որ «շիշ բռնող» մականունը ստացած պատգամավորից մեծ ակնկալիքներ ունենալն ավելի զավեշտալի կլինի»,- նշված է հայտարարությունում:
Հարակից հրապարակումներ`
- Շիշ բռնողը գողացել է լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը. ոստիկանությունը կզբաղվի հրապարակված նյութով
- «Շիշ բռնող»-ի դեմ նյութեր են նախապատրաստվում
- Շիշ պահողը իրեն լկտի էլ է պահել
- «Բռնե՛ք շիշը». միջադեպ իմքայլական Հայկ Սարգսյանի և քաղաքացու միջև
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին