Միքայել Մինասյան․ «Վեց բան կա, որ Տերն ատում է, նույնիսկ յոթը․․․»
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր էջում մեջբերել է Առակաց 6:16-19-ը ու տեսանյութ հրապարակել՝ արցախյան պատերազմում իշխանական ներկայացուցիչների կողմից հայկական կողմի զոհերի թվերի հայտարարությունների մասին՝ ուղեկցվող Կառլ Օրֆի Կարմինա Բուրանա երաժշտությամբ։
«Վեց բան կա, որ Տերն ատում է, նույնիսկ յոթը, որոնք զզվելի են նրա հոգու առաջ․ ամբարտավան աչքեր, ստախոս լեզու, և անմեղ արյուն թափող ձեռքեր, չար խորհուրդներ հնարող սիրտ, չարության համար վազելու շտապող ոտքեր, ստեր փչող անիրավ վկա և եղբայրների մեջ կռիվներ գցող»։