Պեսկովը հորդորում է չգերագնահատել սպասումները ռուս-ամերիկյան գագաթնաժողովից
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցություններից, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 16-ին Ժնևում, չպետք է գերագնահատված սպասումներ լինեն, բայց նույնիսկ նրանց երկխոսության սկիզբը դրական քայլ է։ Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Պետերբուրգյան միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում արված մեկնաբանության ժամանակ։
Նրա կարծիքով, այս հանդիպումը «շատ, շատ կարևոր է»: Այնուամենայնիվ, ըստ Կրեմլի խոսնակի, «սխալ կլինի [գագաթնաժողովից] ցանկացած մեծ սպասելիքների մեջ ընկնելը»:
«Այնքան մեծ է մեր տարաձայնությունների և նույնիսկ որոշ հակասական պահերի ներուժը երկկողմ հարաբերություններում, որ փոխըմբռնման հասնելու հարցում առաջընթաց ակնկալելու հիմք չկա: Բայց երբեմն օգտակար է համաձայնվել, որ մենք համաձայն չենք», - ասել է նա:
Պեսկովն ասել է, որ երկու նախագահները հնարավորություն կունենան հանդիպմանը քննարկելու օրակարգում ընդգրկված հարցերի ու տարաձայնությունների ամբողջ շրջանակը:
«Նրանցից յուրաքանչյուրը կբարձրացնի այն թեմաները, որոնք ինքը համարում է գերակայություն իր երկրի համար: Եվ ամեն դեպքում, նույնիսկ ամենաբարձր մակարդակի երկխոսության ինչ-որ մեկնարկը, չնայած երկկողմ հարաբերությունների անմխիթար վիճակին, շատ դրական քայլ է», - եզրափակել է Պեսկովը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա