Ռուբեն Մելիքյանը դիմում է դատախազությանը. Ձեն հանեք, այլ փալասներ
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հրապարակել է «շիշ բռնող» մականունով հատնի իմքայլական պատգամավորի հայտարարություններն ու գրել.
«ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ … տարածելուց հրաժարվելուն հարկադրելը…, որը կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը ԵՐԵՔ ՏԱՐԻ ժամկետով՝ …»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի ուժով՝ այս հանցակազմը ՀԱՆՐԱՅԻՆ (այլ ոչ թե մասնավոր) մեղադրանքի գործ է, այսինքն տուժողի բողոքի անհրաժեշտություն չկա։
Ստորև ներկայացված տեսանյութում ԱԺ պատգամավոր, ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածուն ՄԱՆՐԱՄԱՍՆ ու ԱՄԲՈՂՋԱԿԱՆ նկարագրում է իր իսկ կողմից «Լրագրողի գործունեությանը խոչընդոտելու» հանցանքը կատարելու ողջ ընթացքը։ Ապացուցողական իմաստով՝ անգամ տուժողի հարցաքննության կարիքը չկա։
Եվ ու՞ր է հարուցված քրեական գործը։ Ու՞ր է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու («անձեռնմխելիությունից զրկելու») միջնորդությունը Ազգային ժողով։
Վերջերս հրապարակավ ասել էի, որ դատախազությունը վերածվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնաճյուղի, հետո էլ իմացա, որ որոշ մարդիկ նեղվել էին։ Դե հիմա՛ ձեն հանեք։ Ա՛յ փալասներ»։
Հարակից հրապարակումներ`
- «Մեդիա պաշտպան». «Շիշ բռնող» մականունը ստացած պատգամավորից մեծ ակնկալիքներ ունենալն ավելի զավեշտալի կլինի
- Շիշ բռնողը գողացել է լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը. ոստիկանությունը կզբաղվի հրապարակված նյութով
- «Շիշ բռնող»-ի դեմ նյութեր են նախապատրաստվում
- «Ինչ «ապահով» է Նիկոլը, եթե վերջինիս շիշ բռնողը պատգամավոր է, իսկ կոֆե դնողը ֆռակցիայի ղեկավար»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները