«Հրապարակ». Սասուն Միքայելյանի հարազատ Վանատուրում հակված են քվեարկել Տեր-Պետրոսյանի օգտին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սասուն Միքայելյանը թեև ընտրություններին չի մասնակցում, բայց հարազատ գյուղում՝ Հրազդանի Վանատուր թաղամասում, նրա կարծիքի հետ հաշվի են նստում։ Վանատուրում Փաշինյանի կերպարն այլևս ընդունելի չէ:
Մեր տեղեկություններով, վանատուրցիների մեծ մասը հակված է քվեարկել ՀՀ առաջին նախագահի օգտին: «Լևոն Տեր-Պետրոսյանին... գյուղում բոլորն էլ իրեն են ընտրելու»,- ասաց գյուղացիներից մեկը:
Սասուն Միքայելյա՞նն է այդպես «հրահանգել»։ «Որոշված է, էդպես է պետք»: Լավատեղյակներն ասում են, որ եթե Վանատուրում նման տրամադրություն է, ուրեմն «կամանդիրի» գործոնն է դեր խաղացել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: