Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ։
Ֆեյսբուքյան իր էջում նա լուսանկար է հրապարակել ու գրել.
«Պատերազմի ավարտից հետո առաջին անգամ կրկին ուղղությունը դեպի ծանր վիրավոր, բայց միշտ ապրեցնող մեր հարազատ Արցախ»։
Լոըսանկարից երևում է, որ նրա հետ Արցախ է մեկնում նաև «Պատիվ ունեմ» ընտրական ցուցակի 7-րդ տեղը զբաղեցնող անվտանգային հարցերով փորձագետ, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ընտրություններին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր ՎԱնեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը մասնակցումէ ՀՀԿ-ի հետ միասին՝ «Պատիվ ունեմ» դաշինքով։ Այն 6-րդ քվեաթերթիկն է։
Հարակից հրապարակումներ`
- Ես կապիտուլյանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ․ Արթուր Վանեցյան
- Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
- Արթուր Վանեցյան. Անվտանգային հարցերով մեզանից լավ որևէ մեկը չի կարող զբաղվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան