04.06.2021. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3569 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք: Առողջացել է 246 մարդ: Մեկ օրում մահացել է 6 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հունիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223050 դեպք, որոնցից 214059-ն` առողջացած, 4452-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1088 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5540 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1096581 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 03.06.2021. Կորոնավիրուսի 108 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
- 02.06.2021. Կորոնավիրուսի 92 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ մահացել է
- Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ
- 31.05.2021. Կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
- 30.05.2021. Կորոնավիրուսի 81 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
- 29.05.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան