Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են իրականացրել Արցախի Պատարա գյուղում
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն ավելի քան 400 կիլոգրամ հումանիտար օգնության են հատկացրել կարիքավորներին: Այն Ռուսաստանի հասարակական և բարեգործական կազմակերպություններն էին փոխանցել Արցախին: Ռուս խաղաղապահները տեղի բազմազավակ ընտանիքներին և բռնագաղթված անձանց հանձնել են սննդի փաթեթներ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր մենք հատկացնում ենք հագուստ երեխաների համար, սննդի չափաբաժիններ մեծահասակների համար` ապուրների տեսքով, նաև հատկացվում են խաղալիքներ»,-ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
Ըստ հաղորդագրության՝ գյուղում դաշտային բուժկետ էր տեղադրվել՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
«Բացի այդ, մեզ հետ էր նաև առաջին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման անձնակազմը, որը բաղկացած էր երեք բժիշկներից՝ վիրաբույժից, թերապևտից և օտոլարինգոլոգից»,-հայտնել է Իվանովը:
ՌԴ ՊՆ-ի հաղորդման մեջ ասվում է, որ բժշկական ընդունելության ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական ծառայություն են ցուցաբերել գյուղի 73 բնակչի:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները Արցախի բնակիչներին նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերում
- Ռուս խաղաղապահներն ապահովում են Արցախում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթվածներին
- Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 80 ուխտավոր այցելել է Ամարաս
- Ռուս խաղաղապահները 80 ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին