Ռոբերտ Քոչարյան. Պետք է պարտադրել, որ երկրի ղեկավար պաշտոնը զբաղեցնել հավակնող անձը հոգեբուժական փորձաքննություն անցնի
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Տավուշում հանդիպման մասնակից քաղաքացիներից մեկն առաջարկեց՝ ընտրվելու դեպքում վերականգնել մահապատիժը, քանի որ մոտ 100 մարդիկ կան, որ արժանի են նման պատժի։
«Հայաստան» նախընտրական դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ նման խոստում տալ չի կարող, քանի որ Հայաստանը ԵԽ անդամ է։ Փոխարենն այլ լուծում առաջարկեց՝ վարչապետի պաշտոնի հավակնող անձը պետք է հոգեբուժական փորձաքննության ենթարկվի։
«Մարդիկ վարորդական վկայական ստանալիս հանձնում են նման փորձաքննություն, ստուգում են նրանց տեսողությունը։ Որսորդական զենք ձեռք բերելու համար ևս նման փորձաքննություն է նշանակվում։ Հիմա օրենքով պետք է պարտադրվի, որ ցուցակ գլխավորող մարդը նման փորձաքննություն հանձնի։ Այն, ինչ այսօր անում է այս իշխանությունը, բանականության մեջ չի տեղավորվում։ Եթե մեր կիրականության մեջ կան նման երևույթներ, ուրեմն խնդիրն այլ տեղ է։ Պարզապես նման մարդիկ չպետք է հայտնվեն բարձր պաշտոնների»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը։
Հիշեցնենք, որ նման փորձաքննության անհրաժեշտությունն օրենքով ամրագրելու մասին հայտարարել էր նաև «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան