Տիգրան Համասյանն արժանացել է Deutscher Jazzpreis-ի 2 մրցանակին
Հայազգի աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն արժանացել է Deutscher Jazzpreis -ի 2 մրցանակին վերջին The Call Within ալբոմի համար՝ «Artist of the Year, International» և «Piano/Keyboard» անվանակարգերում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Համասյանը:
Նա շնորհակալություն է հայտնել Deutscher Jazzpreis-ի ժյուրիի անդամներին և կազմակերպիչներին, շնորհավորել է նաև բոլոր անհավանական տաղանդավոր երաժիշտներին, որոնք այս տարի առաջադրվել և մրցանակի են արժանացել:
Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև, ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: 2000 թվականին կայացած Երևանյան երկրորդ միջազգային ջազային փառատոնի շրջանակներում շնորհաշատ երաժիշտը ծանոթացել է Չիկ Կորեայի, Ավիշա Քոհենի և ֆրանսահայ ջազային դաշնակահար, փառատոների կազմակերպիչ Ստեփան Կոչոյանի հետ, ում հրավերով էլ մեկ տարի անց` մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների:
Տիգրան Համասյանը բազմիցս արժանացել է հեղինակավոր մրցանակների:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»՝ այսօր
- Տիգրան Համասյանը «Գյումրիի համար» ալբոմից երգեր կկատարի Երևանում
- Շառլ Ազնավուրը, Տիգրան Համասյանն ու Անդրե Մանուկյանը՝ Ժնևի Ֆրանկոֆոնիայի համերգին
- Տիգրան Համասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ
- Դրսի հանդիսատեսի համար հայկական ժողովրդական երաժշտությունն էկզոտիկա է. Համասյան
- Հայաստանում նվագելիս շատ էներգիա եմ ծախսում. Տիգրան Համասյան
- Տիգրան Համասյան. Այս տարածքը, բնությունը ստիպեց, որ հենց այս ծրագրով հանդես գամ գյումրեցիներին օգնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան