Վանեցյան. Եթե Նիկոլը նոյեմբերի 9-ին հրաժարական տար, չէինք ունենա այս քանդված անվտանգային միջավայրը
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը դեպի Արցախ ճանապարհին կանգ է առել Սյունիքի Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում։
Արցախի նախկին նախագահի անվտանգային հարցերով խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ ուղիղ եթերում կարճ զրուցել են Հայաստանի, Սյունիքի, Արցախի անվտանգային հարցերից։
«Մենք անհետ կորածների, գերիների վերադարձի ու այլ հարցեր մի կողմ դրած՝ հիմա մտածում ենք, թե ոնց անենք, որ ադրբեջանցիներին Հայաստանի տարածքից վռնդենք»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Տիգրան Աբրահամյանն էլ նկատել է, որ այսօր Ադրբեջանն ամեն ինչ անում է ձեռք բերելու շահեկան դիրքեր Հայաստանի մայրուղիների վերահսկման համար, ինչպես նաև բանակցային գործընթացում հնարավորինս շատ փոխզիջումներ Հայաստանից կորզելու նպատակով։
«Վաղն այս իշխանությունը գալու է ասի, գիտե՞ք ինչ կա, իրավիճակն այսպես էր, մտել էին մեր սահմաններից ներս»,- նշեց Աբրահամյանը։
«Նիկոլն անվերջ պարտությունների շղթա է։ Մեր թշնամի ադրբեջանցիները հասկանում են, որ հունիսի 20-ի ընտրություններում Նիկոլը որևէ շանս չունի վերարտադրվելու, դրա համար փորձում է հիմա մաքսիմալ պոկել, որ հետագայում հաջորդ իշխանության հետ բանակցելիքս ունենա մաքսիմալ թվով խաղաքարտեր»,- արձագանքեց Վանեցյանը՝ ավելացնելով, եթե Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետո հրաժարական տար, չէինք ունենա այս իրավիճակը, այս քանդված անվտանգային միջավայրը։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Գալիս է պաշտպանված և լավ ապրող Սյունիքի ժամանակը
- Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ
- Ես կապիտուլյանտի հետ ի՞նչ բանավեճի գնամ․ Արթուր Վանեցյան
- Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
- Արթուր Վանեցյան. Անվտանգային հարցերով մեզանից լավ որևէ մեկը չի կարող զբաղվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին