«Ռոստելեկոմը» միջին տարիքի ինտերնետ օգտագործողների համար մրցույթի հայտերը կընդունի մինչև հոկտեմբերի 15-ը
«Ռոստելեկոմը» Հայաստանում անց է կացնում «Շնորհակալություն Ինտերնետին 2015» մրցույթ հատուկ ավագ սերնդի ինտերնետ օգտագործողների համար։
Համակարգչային գրագիտության վերաբերյալ բնակչության անհատական ձեռքբերումները բնութագրող ինտերակտիվ այս մրցույթը Ռուսաստանից բացի առաջին անգամ անց է կացվում Հայաստանում: Կազմակերպիչների որոշմամբ Հայաստանը դարձել է առաջին երկիրը, ուր տեղի բնակչությանը հնարավորություն է ընձեռվել մասնակցելու ռուսալեզու մրցույթին: Այս մասին հայտնում են «Ռոստելեկոմի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Մասնակցել կարող են ավագ սերնդի ներկայացուցիչները (50+), ովքեր սովորել են օգտվել համակարգչից և ինտերնետից ինքնուրույն կամ հատուկ դասընթացների մասնակցության արդյունքում։
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքի՝ www.azbukainterneta.ru «Մրցույթ»/«Конкурс» բաժին և լրացնել ձևաթուղթը, ներբեռնելով էսսե (փոքրիկ շարադրություն), ինչպես նաև երկու լուսանկար (լուսանկար և համակարգչի տեսախցիկի օգնությամբ արված նկար):
Աշխատանքներն ընդունվում են երկու անվանակարգերում՝ «Ինտերնետ՝ իմ ընկեր և օգնական» և «Վիրտուալ շփում»:
Մրցույթին աշխատանքներ ներկայացնելու վերջնաժամկետը երկարաձգվել է և հայտերը կընդունվեն մինչև ս․թ․ հոկտեմբերի 15-ը։ Հայաստանյան հաղթողների պարգևատրումը նախատեսված է իրականացնել նոյեմբերի սկզբին անցկացվելիք բաց դասերի շրջանակներում:
Մրցույթի կազմակերպիչներն են «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն և «Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում