Գենշտաբի պաշտոնյայի՝ Ադրբեջանին տված մեկ ժամից անցել է 144 ժամ և մեր տղաները շարունակում են մնա գերևարված.Նաիրա Զոհրաբյան
«Ուզում եմ հիշեցնել, որ գենշտաբի պատասխանատուն հայտարարել էր, որ Ադրբեջանին տալիս է ընդամենը մեկ ժամ ժամանակ՝ վերջերս գերեվարված տղաներին վերադարձնելու համար, նաև հիշեցնեմ, որ նրա տված մեկ ժամից անցել է 144 ժամ և մեր տղաները շարունակում են մնալ գրեվարված»,- ԱԺ նիստում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ գերիների վերադրաձման հարցով Մոսկվա բանակցությունների մեկնած հայկական պատվիրակությունը վերադարձել է ձեռնունայն, ինչը փաստում է վերջինիս տարածած լղոզված հայտարարությունը, որում ասվում է, որ քննարկումները և բանակցությունները շարունակվում են:
Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ հունիսի 1-ին Բաքվի դատարանն ավարտել է 14 հայ ռազմագերիների դեմ հարուցած մեղադրանքի նախաքննությունը և նրանց գործն ուղարկվել է դատարան:
Պատգամավորը հիշեցրեց, որ խոսքը դեկտեմբերի 13-ին Հադրութի մերձակայքում գերեվարված զինծառայողների մասին է, որոնց, չնայած միջազգային հանրության տոտալ ճնշմանը, Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել ռազմագերի:
Նա տեղեկացրեց, որ մյուս ռազմագերիների հանդեպ նույնպես նույն քննչական գործընթացն է տարվում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան