Ոստիկանության համար, վստահ եմ, բարդ իրավիճակ է․ Ռոբերտ Քոչարյան
«Հայաստան» դաշինքը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի՝ ՊՆ, ոստիկանության, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ հանդիպումից հատված։
«Անկեղծ ասեմ՝ ուրախացա, որ նման հանդիպում պետք է լինի։ Սա նշանակում է, որ ուժայիններն անհանգստացած են երկրի անվտանգությամբ»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ անվտանգության ծառայողներն այսօր պետք է անհանգստանան, որ ծառայության բուն գործառույթը շեղվել է։
«Ոստիկանության համար, վստահ եմ, բարդ իրավիճակ է, երբ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ ստիպված են լինում ապահովել զուտ մեկ մարդու անվտանգությունը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նախագահը նաև ողջունել է այն ոստիկաններին, ովքեր, հարգելով իրենց ուսադիրները, այս ընթացքում դուրս են եկել համակարգից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին