Ադրբեջանամետ ռուս պատգամավոր Ժուրավլյովը ներողություն է խնդրել Շուշիի Կանաչ Ժամը ռուսական անվանելու համար
ՌԴ պետդումայի պատգամավոր, «Родина» կուսակցության ղեկավար Ալեքսեյ Ժուրավլյովը ներողություն է խնդրել՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ Ժամ) պատկանելիության վերաբերյալ իր հայտարարությունների համար։
Ըստ համացանցում տարածված նամակի, Ժուրավլյովը պատասխանել է Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանի նամակին, խոստովանելով, որ ավելի վաղ իր ունեցած տեղեկությունները եկեղեցու կառուցման ու պատկանելիության վերաբերյալ չեն համապատասխանել իրականությանը։
«Ձեր փաստարկները ճիշտ են և տարեգրությունը փաստում է, որ եկեղեցին մշտապես պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ Շուշիում միակ Ռուս ուղղափառ եկեղեցին իսկապես գտնվել է այլ վայրում։
Այս առումով, ցավում եմ ավելի վաղ արված հայտարարությունների համար ու ուզում եմ ներողություն խնդրել»,-գրել է Ժուրավլյովը։
Հիշեցնենք, որ վերջինս մշտապես հանդես է գալիս ադրբեջանական քարոզչությանն համահունչ, այդ թվում նաև Կանաչ Ժամի հետ կապված, որը Ադրբեջանն հայտարարում է, թե իբր ռուսական է եղել ու եկեղեցու ավերումն արդարացնում են «նախկին տեսքի վերականգնման» պատրվակով։
Ռուս պատգամավորը, երկրորդելով Ադրբեջանական քարոզչությանը, հայտարարել էր, թե «Շուշիում ռուս ուղղափառ եկեղեցու հայկականացումը Հայաստանում ռուսաֆոբիայի դրսևորում է» ու հավելել, որ «տարածքները ազատագրելու Ադրբեջանի ջանքերն արժանի են ամենայն հարգանքի»։
Հարակից հրապարակումներ`
- Մեխակավանի ս. Աստվածածին, Շուշիի «Կանաչ Ժամ»-ը եկեղեցիները ավիրելու փաստերը կդարձվեն քննության առարկա
- Արցախի հոգևոր առաջնորդը մտահոգություն է հայտնել Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերման համար
- Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին արդեն ավերված է. Վարուժան Գեղամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան