ԱԱԾ պահեստազորի սպաներն ահազանգում են՝ խոստանում են համաներում քվեարկության դիմաց
ԱԱԾ Պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ժողովուրդն ասում է․ «Ձվածեղի խաթր թավի պոչն էլ կլիզեն»։
Հիմա մեր համայնքապետերինն է։ Բան ու գործ թողած՝ առավոտից իրիկուն զանգում են արտերկիր՝ ժամկետային զորակոչից խուսափած իրենց համերկրացիներին, խոստանում, թե մայիսի 19-ից ուժի մեջ մտած համաներման օրենքով կկարճվեն նրանց դեմ հարուցված գործերը, եթե գան, քվեարկեն հօգուտ գործող իշխանությունների, հօգուտ «Քաղաքացիական պայմանագրի»։ Միաժամանակ, իբր թե նրանց ճակատագրով խորապես մտահոգ, զգուշացնում են՝ եթե այս օրերին չվերադառնան Հայաստան, հետագայում լուրջ խնդիրներ կունենան։
Երեկ ու նախորդ օրը սուտն ու կեղծիքն էր օրվա բախտախնդիրների զենքը, հիմա էլ անցել են շանտաժի լեզվին։ Տեսնենք վա՞ղվա վրայով ինչ կմոգոնեն։ Դա էլ հո հայրենիք պաշտպանել չէ, գերի վերադարձնել չէ, զոհվածների դիակներ ու մասունքներ պարտակել չէ, որ չկարողանան։ Բա այսքան ժամանակ ինչո՞վ են զբաղված»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ձեզ հասանելիք թղթախաղային հայտնի քուանշը հնչելու է հունիսի 20-ին
- ԱԱԾ պահեստազորի սպաներ. «Շակալը», այդպիսին էր գործակալի ծածկանունը
- ԱԱԾ պահեստազորի սպաներ. Բա ո՞ւր է մեր «սպեցնազը»