Ադրբեջանը ՄԻԵԴ հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի՝ Արցախում ականապատ դաշտերի քարտեզների պահանջով
Ադրբեջանը երկրորդ միջպետական բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կապված Լեռնային Ղարաբաղում «ականապատ դաշտերի ու չպայթած զինամթերքի քարտեզների» տրամադրումը Հայաստանի կողմից մերժելու հետ։ Այս մասին, Interfax.az-ի հաղորդմամբ, հայտնել է դատարանում ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը:
Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ այս գանգատը կավելացնի ճնշումը Հայաստանի վրա՝ «կատարելու իր միջազգային պարտավորությունները»:
ՄԻԵԴ-ում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասգարովը ասել է, թե «Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելուց հրաժարումը ուղղված է միայն Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը մահ և վնասվածք հասցնելուն», հավելելով, թե «Հայաստանի գործողությունները վտանգում են նաև ազատագրված տարածքներում բնակվող հայ բնակչությանը»:
Հիշեցնենք, որ Հայաստանը օրերս կրկին դիմեց ՄԻԵԴ՝ Հայաստանի տարածքից գերեվարված 6 հայ զինվորների իրավունքների պաշտպանության հարցով։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը ստացել է գերեվարված հայ զինվորների վերաբերյալ հայցադիմումը
- Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով
- Ադրբեջանը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ