Հենց այսպիսի վարքագծով՝ կրելու ենք. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց դաշինքի հայտարարությունն՝ ուղղված իրենց համախոհներին, գաղափարակիցներին, դաշինքի անդամներին։
«Երկուշաբթի օրը սկսվում է նախընտրական քարոզչությունը։ Քարոզչություն, որի ավարտին գալու ենք հայրենիքի համար ճակատագրական ընտրությունների։ Մեկնարկից առաջ հարկ եմ համարում խնդրել մեր բոլոր համակիրներին, գաղափարակիցներին, կողմնակիցներին, բոլոր նրանց, ովքեր համարում են իրենց մեր թիմակիցը, օգտվում են «Հայաստան» դաշինքի տարբերանշանից՝ խնդրում ենք պահպանել մեր թիմին հարիր վարքագիծ։
Սահմանափակվենք այնպիսի պատշաճ վարքականոնով, որով սովոր են մեր հայրենակիցները մեզ տեսնել և, որը նաև ուղեկցելու է մեր հասարակությանը առաջիկա տարիներին։ Մենք պետք է մեր գաղափարները փոխանցենք անկեղծ և առանց որևէ վիրավորանքի կամ հայհոյանքի, բարյացկամության մթնոլորտում, որը բացառում է ատելությունը։ Հենց այսպիսի վարքագծով՝ կրելու ենք։
Բոլոր նրանք, ովքեր կշեղվեն այս վարքագծից, համարելու ենք այս իշխանության կողմից ներմուծված սադրիչներ։
Վստահ եղեք՝ ամեն ինչ լավ է լինելու։ Դեպի ուժեղ Հայաստան:
Ուզում եմ առանձին ընդգծել՝ սա մեր վերաբերմունքն է ատելության խոսքին, այն մթնոլորտին, որը մենք տեսել ենք ու տեսնում ենք երեք տարի: Սա է մեր հստակ վերաբերմունքը, խնդրանքն ու կոչը մեր բոլոր թիմակիցներին»,- հայտարարությունն ընթերցելուց հետո ասաց Արամ Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» դաշինքի ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված. Արմեն Գևորգյան
- Վերջին15 օրերին հոսքը դեպքի «Հայաստան» դաշինքի շտաբեր մեծացել է. Արմեն Գևորգյան
- Արդեն գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը
- «Հայաստան» դաշինքի վարկանիշն օրեցօր աճում է․ Իշխան Սաղաթելյան
- «Հայաստան» դաշինքի առաջնորդ. Մեր տարածքում ի՞նչ միջանցք
- Հունիս 20-ին քաղաքական գնդակահարության ենք ենթարկում Նիկոլ Փաշինյանին. Արմեն Աշոտյան