Այդ չփախնող տղամարդը գիտեք ի՞նչ արեց դատարանի որոշումից հետո. Վարդևանյանը՝ Արսեն Թորոսյանի մասին
«Ներկայիս ժամանակավոր իշխանությունը, հատկապես կառավարության որոշումներով, փաստացի ընտրակաշառք է բաժանում»,- ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Նա հարցադրում արեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ 2020 թ. նոյեմբերին Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի համապատասխան համայնքների գյուղատնտեսական կազմակերպություններին պետական սուբսիդիաները չեն տրամադրվում, բայց դրանք տրամադրվում են 2021 թ. մայիսի 10-ից հետո:
«Առհասարակ իշխանությունն ընտրությունների փուլում հավասարություն և օրինականություն ապահովելու պարտականություն ունի»,- ընդգծեց Ա. Վարդևանյանը:
Նա հիշեցրեց, որ, օրինակ, 2017 թվականի ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն ու Վենետիկի հանձնաժողովը հստակ պահանջ էին դրել ՀՀ իշխաննությունների առջև, որ նախընտրական շրջանում ամեն կերպ զերծ մնան խոստումներ տալուց, գործողություններ կատարելուց, որոնք կարող են կապվել նախընտրական գործընթացների հետ։
Նա նաև նշեց, որ իրենց դաշինքը երկու անգամ պաշտոնապես հայտարարել է՝ «Հայաստան» դաշինքը որևէ առնչություն չունի ցանկացած ընտրակաշառք բաժանելու, կեղծարարության հետ:
Արամ Վարդևանյանը նաև անդրադաձավ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի գրառմանը.
«Ավելի վաղ վերջինս բավականին ըմբոստ, երևի թե խրոխտ ձայնով ստատուս էր գրել՝ ուղղված բժշկական հաստատություններից մեկի նախկին ղեկավարի՝ պարոն Մինասյանի հասցեին: Առաջին ատյանի դատարանը վճռեց, որ զրպարտություն է, պետք է Թորոսյանը հրապարակավ ներողություն խնդրի, Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ թողեց, Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց:
Այդ չփախնող տղամարդը գիտեք ի՞նչ արեց դրանից հետո. իր ֆեյսբուքյան էջը փակեց, որ էջ չունենա իր պարտականությունը դատարանի առաջ կատարի, պատերազմի օրերին, երբ ոչ մեկին հետաքրքիր չէր այդ ամենը, մի հատ թերթում թաքուն հրապարակում է իր հերքումը: Այդ մարդն է խոսո՞ւմ: Այն մարդն է խոսում, որ լինելով աշխատակազմի ղեկավարի պարտականություններ կատարող՝ մի հատ կարծիք հայտնե՞լ է դիահերձարանի տեսարանի մասին: Բա իր գործընկերն է առողջապահության նախարարը, որը նույնիսկ Հիպոկրատի երդումը չի տվել ու առողջապահության նախարար է»:
Հարակից հրապարակումներ`
- Հենց այսպիսի վարքագծով՝ կրելու ենք. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ
- «Հայաստան» դաշինքի ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված. Արմեն Գևորգյան
- Վերջին15 օրերին հոսքը դեպքի «Հայաստան» դաշինքի շտաբեր մեծացել է. Արմեն Գևորգյան
- Արդեն գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը
- «Հայաստան» դաշինքի վարկանիշն օրեցօր աճում է․ Իշխան Սաղաթելյան
- Ընտրակաշառքների հետ կապված որևէ ռեալ դեպք չի արձանագրվել. Փոխոստիկանապետ
- Ինչ-որ կերպ փորձում են հակադարձել սև PR-ով, բայց ոչ մի արդյունք չի տալո. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ
- Փորձ է արվում ստեղծել շինծու հիմքեր «Հայաստան» դաշինքի շտաբերի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար. Վարդևանյան
- «Հայաստան» դաշինքը ներկայացնում է իր թիմը և ծրագիրը
- «Հայաստան» դաշինքը հրապարակել է ընտրական ցուցակի առաջին 50 անունները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան