Արցախում ականի պայթյունից երկու ադրբեջանցի լրագրող է մահացել
Ադրբեջանի պետական հեռուստատեսությունն (AZTV) այսօր հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից երկու ադրբեջանցի լրագրող է մահացել։
«AzTV-ի օպերատոր Սիրաջ Աբիշովը, ծնված 1989 թ., և Մահարրամ Իբրահիմովը՝ «Ազերթաջ»-ի աշխատակից, պայթել են ականի վրա Քարվաճառի շրջանում՝ աշխատանքային պարտականություններ կատարելիս։ Նրանք մահացել են»,- հայտնել է հեռուստատեսությունը։
Interfax․az-ը հայտնում է, որ միջադեպի արդյունքում վիրավորվել են AzTV-ի տնօրեն Էմին Մամեդովը, ավտոբուսի վարորդը, որում լրագրողներ են եղել, ինչպես նաև տեղի բնակիչ: