Գեղամ Նազարյան. Այ պարտության խորհրդանիշ, դու չէի՞ր ղժղժալով կոչ անում կամավորական ջոկատներ կազմել ու նետվել մարտադաշտ
Քաղաքագետ, «Ճշմարտություն» սերունդների համար նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը գրում է.
«նիկոլ փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը.
Քիչ առաջ կարդում եմ, որ գերագույն գլխավոր տականքը հայտարարել է, թե կամավորական ջոկատներից մեկի հրամանատարը եղել է ադրբեջանական գործակալ։
Հիմա հիշեցնեմ. այ պարտության խորհրդանիշ, այդ դու չէի՞ր ղժղժալով կոչ անում կամավորական ջոկատներ կազմել ու նետվել մարտադաշտ։ Այ կապիտուլյանտ, այդ դու չէի՞ր պատերազմի երրորդ օրը դադարեցրել բանակի լրահամալրումը և գյուղապետերին, մյուսներին ասում էիր վերցրեք կասկաները, կազմեք ջոկատներ, ձեր միջից ընտրեք հրամանատար և նետվեք մարտադաշտ։
Ի՞նչ էր եղել մեր երեսուն տարեկան բանակին, որ նման կոչեր արեցիր նման որոշումներ կայացրիր։ Ի՞նչ է, հիմա ասելու ես, թե դու առաջարկել, բայց չես պարտադրե՞լ։ Իսկ հիմա արձանագրենք, որ կապիտուլյանտը սկսել է ցուցմունքներ տալ։
Հետո ավելի շատ է տալու։ Հիշեցի նաև մաֆիա խաղը. երբ մաֆիայի անդամները հասկանում են, որ բացահայտվում են, պարտվում են, ներքին համաձայնությամբ նրանցից մեկը բացահայտում է մյուս երկուսին կամ գոնե մեկին, որ չբացահայտվի, չարժանանա արդարների դատաստանին։ Հիմա նիկոլը մաֆիա է խաղում։ նիկոլ՝ դու արդեն պարտվել ես և ճիշտ ես անում, որ սկսել ես ինքնախոստովանական ցուցմունքներ տալ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում, իրականում, կա մեկ լեշ, որը արժանի է նման վերաբերմունքի՝ գերագույն գլխավոր դիակը. Գեղամ Նազարյան
- Գեղամ Նազարյան. Ստացվում է, որ ճողոպրում է Վովայի կինը, իր հետ տանելով նաև ամուսնուն
- Գեղամ Նազարյան. Եթե առավոտյան ԱԱԾ ն էս մոլագարին չձերբակալի ապա...
- Գեղամ Նազարյանը՝ պաթոլոգիկ ստախոսի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան