Զարիֆ. ՄԱԿ-ին Իրանի պարտքը վերցրեք ԱՄՆ-ի կողմից գողացված 110 միլիոն դոլարից
ԻԻՀ արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանին պարտքի պատճառով ձայնի իրավունքից զրկմանը, ասելով, որ ՄԱԿ-ը կարող է Իրանի անդամավճարը վերցնել այն 110 միլիոն դոլարից, որ ԱՄՆ-ն գողացել է Թեհրանից:
««Շրջված փաստերի» աշխարհում, անդամավճարի ուշացման պատճառով, ՄԱԿ-ն Իրանին զրկում է Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից։ Նրանք հաշվի չեն առել, որ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունն Իրանին խանգարել է անգամ սննդի համար վճարում կատարել, ուր մնաց ՄԱԿ-ի անդամավճարը»,- թվիթերում գրել է Զարիֆը։
Նա գրառմանը կցել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված իր անգլերեն նամակի նկարը:
Զարիֆն ի նկատի ունի Վաշինգտոնի կողմից իրանական տանկերի առգրավումը և 2 միլիոն բարել հում նավթի վաճառքից գոյացող գումարը, որը կազմելու է 110 միլիոն դոլար: Իրանը տանկերի բռնագրավումը որակել է որպես ծովահենություն:
In “black is white” world, UN deprived Iran of its voting rights in the #UNGA as we’re in arrears.
— Javad Zarif (@JZarif) June 3, 2021
Not considered: US #EconomicTerrorism prevents Iran paying for FOOD, let alone UN dues
My letter to @antonioguterres:
ps: UN can also collect from $110M US stole in recent piracy pic.twitter.com/xe30TsxP8f
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա