Ժողովո՛ւրդ, մի բան արե՛ք, գնացե՛ք, ինքնաբացարկ տվե՛ք, հանե՛ք ՔՊ-ն ընտրապայքարից. Մարուքյանը՝ իմքայլականներին
«Ինչ-որ մեկը խոսում է բանակաշինությունից, նայում տեսնում ես, որ բանակից փախած մարդ է, ինչ-որ մեկը հակառուսական տրամադրություններ տարածելով փորձում է ձայներ հավաքել՝ վտանգելով երկրի անվտանգությունը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկարագրելով փաստացի սկսված ընտրարշավը:
Շարունակելով խոսքը՝ պատգամավորը շեշտեց, որ դատական իշխանության վերականգնման մասին խոսում են այն ապականողները, իսկ թալանից՝ թալանչիները:
Նա կարծիք հայտնեց, որ ընտրությունների մեջ մտածները շարունակում են հարաբերություններ պարզել, իսկ այդ ընթացքում ադրբեջանցիները մտել են ՀՀ սահմանից ներս, հետևաբար՝ երկիրը ներքին հարցերը պարզելու ռեսուրս չունի:
«Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ Փաշինյանը ոչ մի խոստում չի կատարել, խոսք էր տվել ինձ դատել, բայց չի դատել: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակի սյուռեալիզմը»,- հայտարարեց Մարուքյանը և դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը հորդորեց. «Ժողովո՛ւրդ, հասկանում եք իրավիճակը, մի բան արե՛ք, գնացե՛ք, ինքնաբացարկ տվե՛ք, հանե՛ք ՔՊ-ն ընտրապայքարից»:
Մարուքյանը շեշտեց, որ հունիսի 21-ին պետք է վերականգնվի համերաշխությունը, իսկ դրա համար, ըստ նրա, 40% դեռ չկողմնորոշված ժողովուրդը պետք է իր ձայնը տա «Լուսավոր Հայաստանին»:
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորը, որը մինչև ընտրվելն ուներ մի «Ջորի», հիմա տներ են հայտնվել իր մոտ, մեքենաներն են ճոխացել. Սոֆիա Հովսեփյան
- ԱԺ որոշմամբ կորոնավիրուսից մահացածներն այսուհետ կդիահերձվեն
- Չհամարձակվեք սրանից հետո մեզ ցուցում տալ. Արման Աբովյանը՝ Վլադիմեիր Վարդանյանին
- Պետական կառավարման համակարգն արդեն իսկ գնում է «на нет». Միքայել Մելքումյան
- Գենշտաբի պաշտոնյայի՝ Ադրբեջանին տված մեկ ժամից անցել է 144 ժամ և մեր տղաները շարունակում են մնա գերևարված.Նաիրա Զոհրաբյան