Համաճարակը ստեղծել է «նոր թանգարաններ» և ավելի լավ պատրաստված հանդիսատես. Պիոտրովսկի
Կորոնավիրուսի համաճարակն ազդել է ոչ միայն երկրի տնտեսության վրա, շատ առումներով այն փոխել է կյանքի սովորական ձևը մշակութային ոլորտում` նոր կանոնների և սահմանափակումների ներդրման պատճառով, առցանց ձևաչափին անցած թանգարանները դիտողների համար բացվել են բոլորովին այլ կողմից, և այցելուները, նոր տեխնոլոգիաների շնորհիվ, այժմ դառնում են ավելի բանիմաց և պատրաստված: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին խորհրդաժողովում ասել է Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
«Ստացվել է նոր թանգարան, որում կա նոր «խորեոգրաֆիա»՝ մարդիկ քայլում են բոլորովին այլ ձևով, նոր ձևով և չեն շտապում այսօրվա թանգարանում, քանի որ չկա բազմություն: Առցանցի օգնությամբ մենք կարող ենք մարդկանց ծանոթացնել բաների հետ, որոնք նրանք նախկինում չեն տեսել:
Սովորաբար քչերն են անցնում ամբողջ Էրմիտաժով, քչերն են հայտնվում վերականգնման լաբորատորիայում: Մենք հիմա ունենք նոր հանդիսատես, որը, շնորհիվ նոր տեխնոլոգիաների, շատ ավելին գիտի, գալիս է պատրաստված, հիմա, երբ անցնում ես թանգարանով, տեսնում ես այլ դեմքեր, այլ հայացք դեպի իրերը», - նշել է Պիոտրովսկին:
Ըստ նրա, համաճարակի ընթացքում թանգարանները ցույց են տվել, որ դրանք կարող են ապահով լինել, եթե փոփոխված իրականության մեջ նոր կանոններ ներդրվեն: Օրինակ, Էրմիտաժում այցելուների տեղաշարժն այժմ կազմակերպված է այնպես, որ տարբեր խմբերի հոսքերը չեն խառնվում իրար: Բոլոր հերթերը վերացվել են առցանց գրանցմամբ:
Այնուամենայնիվ, նույն մոտեցումը բազում խնդիրների տեղիք է տվել. նրանց համար, ովքեր հնարավորություն չունեին տոմսեր գնել առցանց և դիտել հեռարձակումներ ինտերնետով, թանգարանն անհասանելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները